Կալանավորները դադարեցրել են հացադուլը

Իրադարձային 14.06.2019   15:00   201
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից տարեսկզբին տրվել էր հանձնարարություն՝ անհատական աշխատանքներ իրականացնելու քրեակատարողական հիմնարկներում պահվող հացադուլի հայտարարած անձանց խնդիրներին արագ արձագանքելու, բողոքի այդ դրսևորման պատճառների պարզման, նրանց իրավունքներին վերաբերող բարձրացված հիմնավոր խնդիրները քննարկման առարկա դարձնելու նպատակով:

Նաև այս շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցի շրջանակներում դատախազի և քրեակատարողական հիմնարկի պետի կողմից իրականացվել է նշված ՔԿՀ-ում պահվող, հացադուլ հայտարարած անձանց անհատական ընդունելություն: Դատախազի կողմից նրանք սահմանված կարգով ենթարկվել են հարցման:

Արդյունքում հացադուլի մեջ գտնվող երկու կալանավորված անձինք՝ Վ. Խ.-ն և Ա. Հ.-ն, դիմումներ են ներկայացրել հացադուլը դադարեցնելու վերաբերյալ»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հացադուլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon