Կադրային փոփոխություններ ոստիկանությունում

Իրադարձային 18.02.2020   10:30   367

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ փետրվարի 17-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել: 

Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ՝ ազատվելով ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետի պաշտոնից:

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Գևորգյանը ազատվել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել նույն բաժանմունքի պետ:

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ:

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Մկրտիչ Վարոսյանը նշանակվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ: Ոստիկանության Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մեծամորի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արարատի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Ղարիբ Հովհաննիսյանը, ով մինչ այդ աշխատում էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում:



 Պիտակներ
         Ոստիկանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon