Կադիրովը Նոբելյան մրցանակի է հավակնում

Աշխարհ 27.07.2020   10:11   191

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն անարդար է համարում իր նկատմամբ ԱՄՆ պետքարտուղարության սահմանած պատժամիջոցները։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարությունը Ռամզան Կադիովին և նրա ընտանիքի անդամներին ընդգրկել էր «սև ցուցակում»՝ մեղադրելով մարդու իրավունքների խախտումների համար։

«Россия 1» հեռուստաընկերության եթերում Կադիրովը հայտնել է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մեծ հաջողությունների է հասել՝ ի տարբերություն ամերիկացիների։ Կադիրովը նշել է, որ ահաբեկչության նկատմամբ հաղթանակի համար իրեն պետք է Նոբելյան մրցանակ տան, ոչ թե պատժամիջոցների ենթարկեն։

«Մենք վերջ ենք դրել պատերազմին, ոչնչացրել ենք միջազգային ահաբեկչությունը: Ինձ ահաբեկչության դեմ հաղթանակի համար հարկավոր է Նոբելյան մրցանակ տալ, իսկ նրանք, հակառակը, ինձ պատժամիջոցների են ենթարկում: Անարդար է», – ասել է Չեչնիայի ղեկավարը:

Ռամզան Կադիրովը նաև նշել է, որ ԱՄՆ-ն չի կարողանում հաղթել ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում, մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ իրենք կարգուկանոն են սահմանել և ապրում են խաղաղ:

Չեչնիայի ղեկավարը հայտնել է, թե երբեք չէր մեկնի ԱՄՆ, նույնիսկ եթե իրեն հրավիրեին:

 



 Պիտակներ
         Կադիրով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb