Կադիրովի 21-ամյա դուստրը Չեչնիայի մշակույթի փոխնախարար է նշանակվել

Աշխարհ 02.09.2020   11:16   37

bbc.com-ի փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 21-ամյա դուստրը` Այշատը, նշանակվել է հանրապետության Մշակույթի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ:

«Սա կշռադատված որոշում է», – ասել է Կադիրովը:

Ըստ նրա, չնայած երիտասարդ տարիքին, իր դուստրը ղեկավարման մեծ փորձ ունի, այդ թվում՝ մշակույթի ոլորտում:

Չեչնիայի ղեկավարը հիշեցրել է, որ Այշատը գլխավորում է նորաձևության տունը, որն ամբողջ աշխարհին ծանոթացնում է Չեչնիայի ավանդույթներին և մշակույթին:

Կադիրովը նաև նշել է, որ իր դուստրը «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեդալի է արժանացել:



 Պիտակներ
         Կադիրով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb