Կադաստրի կոմիտեն գործարկել է ազգային գեոպորտալը

Իրադարձային 05.02.2021   13:17   77

Պետական կառավարչական և տեղական ինքնակառավարման մարմիններին տարածական տվյալներով ապահովելու համար Կադաստրի կոմիտեն գործարկել է ազգային գեոպորտալը, որտեղ ներառված են ՀՀ համայնքների էլեկտրոնային կադաստրային քարտեզների բազային (կադաստրային թաղամաս, հողամաս, շենքեր), թեմատիկ շերտերը (հողային ֆոնդը՝ ըստ նպատակային և գործառնական նշանակությունների և սեփականության սուբյեկտի), հասցեները, աշխարհագրական անվանումները, ենթակառուցվածքները, ավտոճանապարհները, 2014 թվականին իրականացված օրթոֆոտոհատակագծերը, արբանյակային նկարները, ռելիեֆը և այլն։

Համակարգում ներդրված բազմաշերտ տեղեկատվությունը թույլ է տալիս միևնույն միջավայրում համադրել տարբեր շերտեր և իրականացնել մասնագիտական/ոլորտային վերլուծություններ։

Սկզբնական փուլում կադաստրային քարտեզները գեոպորտալում ներկայացվելու են պարբերական թարմացումներով, սակայն շուտով հնարավոր կլինի ապահովել նաև քատեզների դինամիկ թարմացում։

Այս պահին գեոպորտալում ներառված 153 բնակավայրերի կադաստրային քարտեզները վարվում են առցանց ռեժիմով և ապահովում համակարգից ստացվող տվյալների թարմությունը։

Ինքնաշխատ եղանակով քարտեզագրական տեղեկատվություն  ստանալու համար ազգային գեոպորտալը հետագայում հասանելի կլինի նաև ՀՀ քաղաքացիներին  և իրավաբանական անձանց։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb