Կադաստրի կոմիտեի «Շենգավիթ», «Սպիտակ» և «Արթիկ» գրասենյակներն առայժմ փակ կմնան

Իրազեկիչ 16.11.2020   10:32   19

«Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօրվանից Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները, բացառությամբ՝ «Շենգավիթ», «Սպիտակ» և «Արթիկ» գրասենյակների, բնականոն կերպով կշարունակեն սպասարկել քաղաքացիներին։

✅Հիշեցնում ենք, որ այսօրվանից Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակը գործում է նոր, առավել հարմարավետ տարածքում՝ Բուզանդի 1/3 հասցեում (մուտքը՝ Վերնիսաժի կողմից)։

Ցանկացած տեսակի դիմում կարող եք ներկայացնել նաև http://e-cadastre.am/ առցանց հարթակի միջոցով, իսկ հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
☎️060-474207,
☎️060-474205»:


 Պիտակներ
         Կադաստրի կոմիտե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb