Կացինով ՎՏԲ բանկ ներխուժած քաղաքացին վնասազերծվել է

Հրատապ 29.01.2019   16:16   274

Այսօր՝ ժամը 13.50-ն անց 50-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ՎՏԲ բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։ Հանգամանքները պարզվում են:

Հափշտակություն տեղի չի ունեցել, տուժածներ չկան: Իրապահ մարմիններն այժմ տեղում քննչական գործողություններ են իրականացնում:

Բանկի աշխատանքը ժամանակավորապես դադարեցված է։



 Պիտակներ
         ՎՏԲ բանկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon