Կաբգրայի համախտանիշ

13.08.2019   23:49   86
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այս խանգարումն առաջին անգամ նկարագրվել է ֆրանսիացի հոգեբույժ Ժոզեֆ Կապգրայի կողմից 1923 թ.։ Այլ կերպ կոչվում է նաև Կապգրայի զառանցանք, անճանաչության սինդրոմ կամ էլ կեղծ ճանաչման զառանցանք։ Սա հոգեպաթոլոգիկ խանգարում է, որի դեպքում հիվանդը վստահ է, որ իր շրջապատից որևէ մեկին (ամուսնուն, կնոջը, ծնողներին կամ այլոց)փոխարինել է վերջինիս նմանակը («բացասական նմանակի ախտանիշ»), կամ էլ, երբ հիվանդը անծանոթ մարդկանց ընդունում է որպես ծանոթների և հարազատների  («դրական նմանակի ախտանիշ»)։

Հիվանդը կարող է նույնիսկ պնդել, որ բացասական արարքները, որոնք վերագրվում են իրեն, կատարել է ոչ թե ինքը, այլ իր նմանակը, ով լիովին նման է իրեն։ «Բացասական նմանակի ախտանիշ»-ը հիմնականում զուգակցվում է ուրիշ ախտանշանների հետ, կամ էլ համարվում է այլ հոգեկան հիվանդությունների՝ օրինակ շիզոֆրենիայի բաղադրիչ։ Բացի բասական և դրական նմանակի ախտանշաններից, Կաբգրայի սինդրոմի տեսակներ են համարվում նաև Ֆրեգոլիի սինդրոմը և ինտերմետամորֆոզի զառանցանքը։ Ֆրեգոլիի ախտանշանի դեպքում գործում է զառանցական վստահություն, որ մտացածին հետապնդողը մշտապես անճանաչելիորեն փոփոխում է իր արտաքինը և ներկայանում ամենատարբեր կերպարներով՝ տղամարդու, կնոջ, ծերուկի, երեխայի, կենդանու և այլ դերերով, որպեսզի մնա անճանաչելի հիվանդի կողմից։ 

Աղբյուրը՝ hogebanutyun.am

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Կաբգրայ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon