Ջրատարում հայտնաբերվել է նորածնի դի

Պատահարներ 03.06.2019   00:23   443

Հունիսի 2-ին` ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ ջրբաշը գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական նորածին տղայի դի է հայտնաբերել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ջրատարից դուրս են բերել դին: Փաստի ատթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Տեղում աշխատում է նաև հետաքննիչը: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, երեխային մորը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb