Ջորջո Գաբեր. Ամերիկա

Դասեր 07.06.2019   21:00   474
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մեզ ամեն ինչ Ամերիկացիներն են սովորեցնում: Եթե չլինեին Ամերիկացիները, հիմա մենք Եվրոպացիներ կլինեինք: Ծեր, հոգնած, միշտ մտազբաղ, գորշ հագուստով և տակավին սև տաքսիներով:

Չկա մի ժողովուրդ, որ Ամերիկացիների պես նորամուծությունների մեռած լինի: Եվ շռայլ: Ամերիկացիները երբեք չեն վերցնում: Տալիս են, տալիս:

Ամերիկացիներից բարի ժողովուրդ չկա: Գերմանացիները չար են: Դա է պատճառը, որ պատերազմները նրանց վրա չեն գալիս: Բայց երբեք կանգ չեն առնում, նորից են փորձում, մի սատանա ունեն ներսում, որն անընդհատ հրահրում է. «Դե, սկսիր, սկսիր»:

Իսկ Աստված Ամերիկացիների կողմից է և, իմ կարծիքով, ազդում է մեզ վրա, հո ինչ-որ պատահական մի Աստված չի, ազդում է մեզ վրա: Սատանան էլ կատաղում է: Հիմարը միշտ սխալ ձիերի վրա է դնում: Այո, հո չի՞ կարող Ամերիկացիների վրա դնել. նրանց համար` պատերազմները առաքելություն են: Հո առնելու կամ տալու համար չի՞, որ անում են:

Պատերազմում պարտվողի համար միշտ մի մրցանակ կա. «Շնորհավորում ենք, Դուք նորից տանուլ տվեցիք», ու մի մեքենա սուրճ են տալիս:

Նրանք բավարարվում են նվիրելով: Մի ժամանակ, ներխուժողները տիրանում էին պարտված ժողովրդի ամեն ինչին. կանանց, կրոնին, գիտությանը, մշակույթին: Նրանք` ոչ, նրանք ընդունակ չեն:

Մեկը հաղթում է պատերազմում, գրավում է Եվրոպան, լիբերթի ոճի մի լուսամփոփ է գտնում, թալանում, դարձնում իրենը: Ոչ: Նրանք քաղաքակրթում են: Դա կարեկցանք է: Փոխարենը քեզ տալիս են մեկ ուրիշը` կվարցից, ամբողջությամբ սպիտակ: Իսկ Եվրոպան` իր գույնզգույն լույսերով, իր գետերով, իր ավանդույթներով, ջութակներով, վալսերով…

Եվ հետո`լույսեր և նեոն, գույներ և կյանք, հետո կամուրջներ, ավտոմայրուղիներ, երկնաքերեր, ինքնաթիռներ… ծամոն:

Ամերիկացիներից հիմար ժողովուրդ չկա:

Մշակույթը նրանց երբևիցե չի դիպել: Գիտակցաբար: Այո, որովհետև իրավացի են`չվստահելով մեր մշակույթին` ծեր, հղկված, չարչրկված: Իհարկե, առավել պարզություն, առավել անմիջականություն. նրանք այդպես են ստեղծագործում… քաքելու պես:

Ամերիկացիներից ստեղծագործող ժողովուրդ չկա: Ամեն տարի մի ֆիլմ են նկարում, գեղեցիկ, նույնիսկ շատ գեղեցիկ, բայց Աստված մի արասցե, որ պակասի պարտադիր մակերեսայնության այն պատառը: Տակն անպայման վեսթըրն կա… նույնիսկ գժանոցներում հաջողացնում են հնդկացիներ մտցնել: Եվ դա` հետևողականություն է:

Ամերիկացիները բարու ու չարի վերաբերյալ իրենց հստակ գաղափարն ունեն: Շատ հստակ: Ոչ թե տեսականորեն, այլ`փորձից ելնելով… բարին իրենք են: Եվ քեզ տուփով սիգար են նվիրում, արկղով`վիսկի, նավեր, օճառ, ազատություն, համակարգիչ, օգտագործված հագուստ, շնաձկներ:

Ինձ Ամերիկան բոլորովին դուր չի գալիս: Չափից ավելի ազատություն կա: Ամերիկան իմ մեջ բռնապետի ցանկություն է առաջացնում: Օ՜հհհհ: Այո, բռնապետի: Գոնե երևացող է, ճանաչելի է: Երբեք չեմ տեսել մի բան, որը մարդուն այնքան քարուքանդ անի, ինչպես այդ ազատությունը: Ոչ մի հիվանդություն քեզ այդքան չի ուտում ներսից: Ինչ հանճարեղ են Ամերիկացիները` քեզ դրա մեջ նետելով: Ազատությունը հասանելի է բոլորին, ինչպես կիթառը: Ամեն մեկն այն նվագում է` ինչպես ինքն է ուզում, և բոլորը միասին նվագում են`ինչպես ազատությունն է ուզում:

Իտալերենից թարգմանությունը` Գագիկ Բաղդասարյանի


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ջորջո Գաբեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon