Ջորջ Քլունին և Ջուլիա Ռոբերտսը կնկարահանվեն նոր ֆիլմում

Muzic 04.03.2021   19:45   60

Deadline պարբերականին փոխանցմամբ՝ հոլիվուդյան աստղեր Ջորջ Քլունին և Ջուլիա Ռոբերտսը նկարահանվելու են նոր՝ «Տոմս դեպի դրախտ» ֆիլմում:

Ֆիլմի ռեժիսորը կլինի Օլ Փարքերն է, որն աշխատելու է Universal Pictures և Working Title Films կինոստուդիաների աջակցությամբ:

Ըստ աղբյուրի՝ ֆիլմը լույս կտեսնի արդեն 2021 թվականին:

Քլունին և Ռոբերտսը հանդես կգան որպես ամուսնալուծված ամուսիններ, որոնք ուղևորվում են Բալի կղզի, որպեսզի թույլ չտան իրենց դստերը ճակատագրական սխալ գործել, ինչպես իրենք էին դա արել երիտասարդ տարիքում։

 


 Պիտակներ
         Ջուլիա Ռոբերտս, Ջորջ Քլունի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb