Ջորջ Ֆլոյդի սպանության գործով ևս երեք ոստիկան է ձերբակալվել (տեսանյութ)

Աշխարհ 04.06.2020   15:50   194

ԱՄՆ-ում ևս 3 ոստիկանի են ձերբակալել, որոնք ականատես են եղել, թե ինչպես է իրենց գործընկեր Դերեկ Չովինն իր ծնկով սեղմելով խեղդամահ անում աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդին։ Նրանց սպանությանը մասնակից լինելու մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Associated Press գործակալությունը։

Նշվում է, որ աշխատանքից հեռացված ոստիկաններ Թոմաս Լեյնը, Ջեյ Քուենը և Տոու Տաոն այժմ դատարանի առաջ կկանգնեն։

Հայտնի է նաև, որ Դերեկ Չովինի նկատմամբ մեղադրանքները խստացվել են։ Այժմ նա մեղադրվում է ոչ թե երրորդ աստիճանի ոչ միտումնավոր սպանության, այլ ծանր հանցագործություն կատարելիս առանց դիտավորության երկրորդ աստիճանի սպանության համար:



 Պիտակներ
         Ջորջ Ֆլոյդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb