Ջոնսոնը բրիտանացի նախարարներին արգելել է մեկնել Դավոսի տնտեսական համաժողով

Աշխարհ 18.12.2019   19:18   260

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախարարներին արգելել Է այցելել Համաշխարհային տնտեսական համաժողով (ՀՏՀ), որը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 21-ից 24-ը Դավոսում:

Որոշումն այս հիմնավորվում է ընտրողների շրջանում կուսակցության դիրքերն ամրապնդելու ցանկությամբ։

Դեկտեմբերի 17-ին այդ մասին հայտնել Է The Guardian թերթը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթ, 10-ում վարչապետի դիվանատան աղբյուրներ:

Ջոնսոնն ինքը նույնպես հրաժարվել Է Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցելուց: Հրատարակության աղբյուրների խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը ցանկություն Է հայտնել «կենտրոնանալու բրիտանացի ժողովրդի առաջնահերթությունների վրա»:



 Պիտակներ
         Ջոնսոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon