Ջոնսոնն ընդդիմության առաջնորդին համեմատել է Ստալինի հետ

Աշխարհ 06.11.2019   10:37   101
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՏԱՍՍ-ը, հղում անելով The Daily Telegraph-ին, պարբերականՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինին համեմատել է ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի հետ (1924-1953): 

«Ջերեմի Քորբինի օրոք ժամանակակից Լեյբորիստական կուսակցության ողբերգությունն այն է, որ նրանք ներքուստ այնքան են ատում շահույթ ստանալու ձգտումը և այնքան կբարձրացնեն հարկերը, որ կքանդեն երկրի բարգավաճման բուն հիմքը։

Նրանք ձևացնում են, իբրև իրենց ատելությունն ուղղված է միայն որոշ միլիարդատերերի, բայց նրանք այնպիսի հաճույքով ու վրեժխնդրությամբ են հետապնդում մարդկանց, ինչպիսին եղել է Ստալինի ժամանակներում՝ կուլակների հետապնդման ժամանակ»,-հայտարարել է Ջոնսոնը

Ջոնսոնի հոդվածը հրապարակվել է համընդհանուր ընտրարշավի պաշտոնական մեկնարկի օրը: Տեղական ժամանակով կեսգիշերին լուծարվել է խորհրդարանը, իսկ նոյեմբերի 6-ին Ջոնսոնը պետության միապետ Էլիզաբեթ 2-րդ թագուհու մոտ կայանալիք ընդունելության ժամանակ պետք է պաշտոնապես հայտարարի արշավի մեկնարկի մասին:

Դեկտեմբերի 12-ի ընտրությունների արդյունքում կընտրվի խորհրդարանի Համայնքների պալատի նոր կազմը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ջոնսոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon