Ջոն Լենոնի մահն ու նրա վերջին 3 լուսանկարները (տեսանյութ)

Մարդիկ 07.11.2019   15:00   190
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Աշխարհահռչակ երաժիշտ Ջոն Լենոնի մահը մինչ օրս մնում է առեղծվածային, քանի որ շատերին անտրամաբանական է թվում, թե ինչո՞ւ Մարկ Դեյվիդ Չեմպմենը պիտի սպաներ Լենոնին և անմիջապես հետո նստեր ասֆալտին, հաներ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» վեպն ու սկսեր  բարձրաձայն կարդալ։

Սրանք հարցեր են, որի պատասխանները մինչ օրս շարունակում են մնալ հանելուկային ու տարօրինակ, սակայն Ջոն Լենոնի սպանության պատմությունը հստակ է։
Ամեն ինչ տեղի ունեցավ 1980 թվականի դեկտեմբերի 8-ին։ Այդ օրը Ջոն Լենոնը  տալիս է իր կյանքի վերջին հարցազրույցը ամերիկացի լրագրողներին, իսկ ժամը 22։30 րոպեին, երբ Ջոնն ու Յոկոն մտնում էին իրենց տան կամարի տակ, վերադառնալով Hit Factory ձայնագրման ստուդիայից, Չեպմենը Ջոն Լենոնի մեջքի ուղղությամբ կատարում է հինգ կրակոց, որոնցից չորսը հասնում են նպատակին։ 
Մինչ չարաբաստիկ դեպքը  Մարկ Դեյվիդ Չեմպմենն ինքնագիր էր վերցրել Լենոնից «Double Fantasy» նոր ալբոմի շապիկին, որը թողարկվել էր երեք շաբաթ առաջ։
«Դակոտա»-ի բակապահի կողմից կանչված ոստիկանական մեքենայով բառացիորեն մի քանի րոպեի ընթացքում Լենոնը հասցվում է Ռուզվելտի հիվանդանոց։

Սակայն բժիշկների փորձերը փրկել Լենոնին, ապարդյուն էին։
Աշխարհահռչակ Լենոնը  արյան կորստի պատճառով  մահանում է, իսկ մահվան պաշտոնական ժամը համարվում է 23։ 15 րոպեն։ Նա դիակիզվում է Ֆերնկլիֆ գերեզմանի դիակիզարանում, իսկ աճյունը հանձնվում է Յոկո Օնոյին։
Չեպմենը իր հանցագործության համար ցմահ բանտարկություն է կրում Նյու Յորքի բանտում։

Արդեն 10 տարի նա ներման խնդրագիր է ներկայացնում վաղաժամկետ ազատման համար,  սակայն ամեն անգամ այդ խնդրագրերը մերժվում են։

Յոկո Օնոն 2000 թվականին նամակ է հղում Նյու Յորքի նահանգի ազատման հարցով դեպարտամենտ, որում կոչ է անում Չեմպմենին վաղաժամկետ չազատել։ 
Scan news-ը ներկայացնում է տեսանյութ, որում պատկերված են Ջոն Լենոնի վերջին 3 լուսանկարները։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ջոն Լենոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon