Ջո Բայդենի վարչակազմի համար անընդունելի է ռուս-թուրքական S-400-ների գործարքը

Աշխարհ 20.01.2021   15:02   54

Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված S-400  ՀՕՊ համակարգերն անընդունելի են ԱՄՆ-ի նոր վարչակազմի համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը։ 

Վերջինիս խոսքերով անհրաժեշտ է պարզել, թե ինչ ազդեցություն ունեցան այդ զինատեսակը Ռուսաստանից ձեռքբերելու պատճառով Թրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցները Թուրքիայի դեմ։

«Պետք է նախ հասկանալ, թե ինչ ազդեցություն ունեցան գոյություն ունեցող պատժամիջոցները և պարզել, թե արդյոք անհրաժեշտ են հավելյալ պատժամիջոցներ»,- ասել է Բլինքենը։ 

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին, հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է  սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական  ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն ընդգծեց, որ պատժամիջոցներն անհատական բնույթ են կրում։ Դրանց թիրախ դարձան Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։ 

Աղբյուրը` Ermenihaber


 Պիտակներ
         Բայդենի վարչակազմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb