Ջո Բայդեն․ ԱՄՆ-ը պետք է հասնի Լեռնային Ղարաբաղի շփման գծում ավելի շատ դիտորդների տեղակայման

Իրադարձային 28.09.2020   09:25   63

ԱՄՆ դեմոկրատ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունները կարող են վերաճել տարածաշրջանում ավելի լայն հակամարտության, նա կոչ է անում ներկայիս ամերիկյան վարչակազմին` միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմի համար: Այս մասին, Tass-ի փոխանցմամբ, ասվում է նախօրեին քաղաքական գործչի տարածած հայտարարության մեջ:

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկմամբ և կոչ եմ անում անհապաղ թուլացնել իրավիճակը, դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասել է Բայդենը:

Նրա խոսքերով, ԱՄՆ-ը պետք է «հասնի շփման գծում ավելի շատ դիտորդների տեղակայման», և կոչ է անում նաև Ռուսաստանին՝ դադարեցնել «երկու կողմերին զենք մատակարարելը»:

ԱՄՆ նախագահի թեկնածուի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է նաև «վերանայի իր անվտանգության աջակցության ծրագրերը», որպեսզի ոչ մի զենք «չկարողանա օգտագործվել հարձակողական նպատակներով»:

Բայդենը կոչ է արել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ «ակտիվացնել դիվանագիտական համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ, խաղաղ կարգավորման համար և վստահության միջոցներ ձեռնարկելու համար»: Ըստ Բայդենի, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները կարող են «վերաճել ավելի լայն հակամարտության տարածաշրջանում»:

Բայդենը կոչ է արել «տարածաշրջանի երրորդ կողմերին չխառնվել հակամարտությանը»:



 Պիտակներ
         Ջո Բայդեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb