Ջիբրալթարի մրցաշարում Արոնյանը հաղթանակով մեկնարկեց

Սպորտ 23.01.2019   11:17   304

Ջիբրալթարի միջազգային մրցաշարի իր անդրանիկ մրցավեճում Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց:

Հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով  մրցել է լեհ Իրեն Սուկանդարի հետ: Պարտիայի 31-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին հանձնվել:

Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի հունվարի 22-31-ը:



 Պիտակներ
         Լևոն Արոնյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon