«Ժողովուրդն ա հաստատել»․ ՍԴ անդամ

23.06.2020   14:21   118

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ 1997 թվականին, երբ ԱԺ կողմից իրեն նշանակել են ՍԴ դատավոր, 40 տարեկան էր։ Եվ ցանկացած դատավոր, ով նշանակվում է պաշտոնի, ունի օրինական ակնկալիքներ, որ եթե չի խախտում օրենքները, իրավունք ունի մինչև իքս տարիք աշխատել, որը թույլատրել են իրեն ընտրելիս։ Իրենց դեպքում դա 70 տարեկանն է։

«Ես փողոցից չեմ եկել այստեղ, Ագային ժողովով եմ ընտրվել՝ 97 թվին։ 2005 թվականին իմ ժողովուրդը հաստատել է՝ Թոխյան, դու կարող ես շարունակել աշխատել նույն պայմաններով, ինչ պայմանով քեզ նշանակել ենք 1997 թվականին։ Պայմանը շատ պարզ ա եղել այն ժամանակ՝ բոլորս մինչև 70 տարեկան։ 2015 թվին ժողովուրդը նորից եկել ա, հանրաքվեով նույն պայմանը հաստատել ա, կրկնում եմ՝ ժողովուրդն ա հաստատել։ Թե հիմա ինչի՞ ա պառլամենտը ժողովրդի ասածը ուզում վերափոխի, դա իրենց հարցրեք»,- ասաց Թոխյանը։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb