«Ժողովուրդ». Վիգեն Քոչարյանը՝ ԲԴԽ նախագա՞հ

Մամուլ 25.06.2019   09:31   145
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, այս օրերին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կազմում 6 անդամներ կան, որոնցից երկուսը Ազգային ժողովի կողմից ընտրվեցին միայն վերջերս։ Եվ դատավորներն ահազանգում են, որ ԲԴԽ-ի ներսում լուրջ քայլեր են պատրաստվում իրականացնել, ինչը կարող է դատավորների շրջանում նոր դժգոհության ալիք բարձրացնել:

Դատավորներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին, որ ԲԴԽ-ն այսօրվա իր կազմով կարող է քվորում իրականացնել, և ներքին խոսակցություններ կան այն մասին, որ ԲԴԽ 6 անդամները ցանկանում են նիստ հրավիրել և ԲԴԽ նախագահ ընտրել, որն օրենքով պետք է ընտրվի դատավորների կազմից: Սակայն վերջիններս դա անարդար են համարում, քանի որ կառույցում միայն երկու դատավոր կա։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրականում դատավորների թվի համալրմանը չսպասելը խորը արմատներ ունի: Եվ լուրեր են պտտվում, որ իշխանությունները այս քայլով ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրվի, օրինակ, դատավոր Սերգեյ Չիչոյանը, որից հետո հրաժարական տա: Այդ ամենից հետո ԲԴԽ թեկնածուները նախագահ պետք է ընտրեն արդեն Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից մեկին:

Եվ, ահա, ըստ դատական համակարգում տարածված լուրերի` իշխանությունները այս քայլով ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրեն ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, արդեն ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանին»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԲԴԽ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon