«Ժողովուրդ»․ Վերմիշյանի պաշտոնավարումը հարցականի տակ է հայտնվել

Մամուլ 09.01.2020   09:34   417
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետագա պաշտոնավարումը հարցականի տակ է հայտնվել։ Վերջին շրջանում կառավարության կուլիսներում խոսում են Վերմիշյանից ազատվելու եւ արագ նրան փոխարինող գտնելու մասին։ Այս թեման թեժացել է հիմնականում Ավետիք Էլոյան-Սարհատ Պետրոսյան-Վահագն Վերմիշյան հակամարտությունից հետո։ Բանն այն է, որ Վերմիշյանից սկսել են դժգոհել պետական այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները։

Պարզվում է, որ Վերմիշյանը ինքնուրույն է գործում, որոշում կայացնելիս հաշվի չի նստում իր գործընկերների հետ, իսկ որոշումներն էլ շատ դեպքերում հակասություններ ունեն։ Անգամ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ վերջին շրջանում բավականին լարվել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ Վահագն Վերմիշյանի հարաբերությունները։ Այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ։ Մեր հարցերին ի պատասխան՝ Վերմիշյանն արձագանքեց. «Ձեզ որտեղի՞ց այդ տեղեկությունները։ Իրականությանը չի համապատասխանում։ Ես նորմալ, աշխատանքային հարաբերություններ ունեմ իմ գործընկերների հետ։ Իսկ Սարհատ Պետրոսյան սուբյեկտի մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Ժողովուրդ».


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon