«Ժողովուրդ». Վերահսկելի իրավիճակը անհանգստացնում է ձախորդ ռեժիմին

Մամուլ 26.01.2019   10:01   362

«Ժողովուրդ» օրաթերթը ԼՂ խնդրի բա­նակցային գործընթացի վերաբերյալ զրուցել է «Հայ Ազգային Կոնգրես» կու­սակցության վարչության անգամ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների մշտա­կան հանձնաժողովի նախագահ Վլա­դիմիր Կարապետյանի հետ:

- Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց անմիջա­պես հետո հայտարարեց, որ պատ­րաստվում է Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան: Ի՞նչ գործընթաց է սա իրենից ենթադրում:

- Ես սա հասկացել եմ հետևյալ կերպ. Նիկոլ Փաշինյանը այն ուժի առաջ­նորդն է, որ ստացել է Հայաստանի ժո­ղովրդի մեծամասնության աջակցու­թյունը: Նա չի ներկայացնում Ղարաբաղի իշխանություններին, չի ներկայաց­նում նաև Ղարաբաղի ժողովրդին: Հետևաբար բանակցությունների տրա­մաբանությունը պատկերացնում է հենց այդպես, որ ինքը ներկայացնելու է Հա­յաստանը, իսկ Ղարաբաղը, որն առանցքային դերակատար է հակա­մարտության կարգավորման հարցում, խոսի ինքն իր ներկայացուցիչների անունից և կողմից: Կարևոր եմ համա­րում, որ արվել է համապատասխան քաղաքական հայտարարություն, մեր դիրքորոշումը հայտնի է դարձել բոլոր ներգրավված կողմերին, այդ թվում՝ հա­կամարտության կողմերին, միջնորդնե­րին, և հետագա առնչությունները պետք է հաշվի առնեն նաև Հայաստա­նի նման դիրքորշումը:

- Ուսումնասիրելով ներկա վիճակը' ըստ Զեզ' ինչքանո՞վ է ռեալ այդ գոր­ծընթացի իրականացումը:

- Ես համարում եմ, որ Ղարաբաղը այս կամ այն փուլում անպայման մասնակ­ցելու է բանակցություններին, որովհետև հենց իր ճակատագիրն է որոշվում, և այդ առումով դա կլինի շատ տրա­մաբանական: Ուզում եմ հիշեցնել, որ Ղարաբաղը եղել է բանակցությունների կողմ, ու Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ և ջանքերով է դուրս մնացել բանակ­ցություններից: Այսինքն՝ Քոչարյանի քայլը դժվարացրել է այսօրվա վարչապետի նախաձեռնության իրականացումը. բայց ես միանգամայն պատկերացնում եմ, որ բանակցությունների ինչ որ մի փուլում անպայման առանցքային կողմ հանդիսացող Ղարաբաղը ներկա­յացված լինի:

- Ի՞նչ ժամանակահատված է պա­հանջվում դրան հասնելու համար:

- Բանակցությունները չեն էլ սկսվել: Միայն երեք շփում է եղել Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարարի միջև, նաև ոչ ֆոր­մալ շփումներ են տեղի ունեցել բարձր մակարդակում: Կարծում եմ, երբ որ բանակցային պրոցեսը մտնի հունի մեջ, այդ ժամանակ պատկերը ավելի պարզ կլինի:

- Հասարակության մոտ բուռն քննար­կում առաջացրեց Փաշինյան-Ալիև հանդիպումը: Այսպիսի հանդիպումնե­րը որքանո՞վ են արդյունավետ:

- Մի քիչ տարակուսում եմ, թե ինչու եք հարցը նման կերպ ձևակերպում: Հասարակության մեջ այդքան բուռն քննարկում ես չեմ տեսել, որքան որ այն հրահրվել է լրատվամիջոցների սեփականատեր, հիմնականում նախ­կին արյունոտ, հանցագործ իշխանու­թյան ներկայացուցիչների և նրանց սպասարկող վարձու վերլուծագանգերի կողմից արհեստական ինչ որ քննարկումներ ստեղծելով։ Իրականում վարչապետը ինքն ասել է, որ բովանդակային քննարկում հակամարտու­թյան կարգավորման վերաբերյալ տե­ղի չի ունեցել: Հետևաբար, այդ Ձեր ասած բուռն քննարկումները ոչ մի բա­նի մասին են: Ընդամենը արհեստա­կան օրակարգով վարձվում է փոթոր­կել իրավիճակը, ուրիշ բան ես չեմ տեսնում: Այդ շրջանակների միակ նպատակը հասարակության ուշադ­րության շեղումն է նախորդների հանցագործություններից, ղարաբաղյան հարցում քոչարյանասերժական խայ­տառակ ձախողումներից:

- Այդ քննարկումները բուռն դարձան Ստանիսլավ Տարասովի հայտարարու­թյունից հետո: Այս իրավիճակում ին­չո՞ւ նման համարձակ հայտարարու­թյուն եղավ:

- Ես կխնդրեի Ձեզ, Ստանիսլավ Տա­րասովի մեկնաբանը ինձ մի դարձրեք: Ես չգիտեմ՝ ինքն ինչ շարժառիթներով է առաջնորդվում, որքան անկախ է, և որքան մասնագիտական են իր վերլու­ծությունները: Ես կարող եմ ասել, որ այդ նշված ժամկետները լրիվ արհես­տական են, և վստահ եմ, որ իրակա­նության հետ որևէ կապ չունեն:

- Թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչ տեղաշարժեր եք նկատում Ղա­րաբաղյան հարցի կարգավորման գործում:

- Կարևոր փոփոխություն եմ նկա­տել. Փաշինյան-Ալիև Դուշանբեի հանդիպումից հետո մենք չունենք հա­կառակորդի կողմից պատճառած զոհ։ Մենք ունենք շատ հանդարտ իրավի­ճակ շփման գծում: Մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունները կարո­ղացել են վերահսկել իրավիճակը թե շփման գծում, թե բանակցային գոր­ծընթացի շուրջ, իսկ այն հանցավոր ռեժիմի խոսնակներին, որոնք մեղադրանքներ են ներկայացնում, ուզում և հիշեցնել, որ հենց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո կտրուկ լարվեց իրավիճակը շփման գծում, և բազմաթիվ փոխհրաձգություններ, բազմաթիվ զոհեր մենք ունեցանք հակամարտության գոտում։ Հենց դրական այս փոփոխությունը չեն կարող մարսել սեփական քաղաքացի­ների սպանդը իրականացրած գողապետական նախկին համակարգի վարձու խոսնակները։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Ժողովուրդ», Մարտի 1-ի գործ, Վլադիմիր Կարապետյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon