«Ժողովուրդ». Տուգանքի 50 %-ը ժամանակին մուծում ես, մյուս 50 %-ը «ջրվում է»

Մամուլ 13.01.2021   09:17   37

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Օրենքի հիմնավորման մեջ նշվում է, թե ընդունման պարագայում այն հնարավորություն կտա վերացնել 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ռազմական դրության եւ սահմանված կարանտինային ռեժիմի բացասական հետեւանքները։

2020 թվականին հայտարարված արտակարգ դրության, սահմանված կարանտինային ռեժիմի եւ ռազմական դրության հետեւանքով բնակչության մի շարք խմբեր հայտնվել են սոցիալապես խոցելի վիճակում։ Ավելին, հանրային իրավական դրամական պահանջի հիման վրա կատարողական վարույթի հարուցմամբ կիրառվող հարկադրանքի միջոցները լրացուցիչ անհարմարություններ եւ, ի դեմս կատարողական գործողությունների կատարման ծախսի, ֆինանսական նոր ծանրաբեռնվածություն են առաջացնում պարտապանների համար»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb