«Ժողովուրդ». Տեսչական մարմնում բարձիթողի վիճակ է

Մամուլ 05.11.2019   08:35   192
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը տևական ժամանակ է՝ չի հաշտվում աշխատանքային կազմի հետ: Արդյունքում տեսչական մարմնի աշխատողները բաց նամակ են գրել, որն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նամակում մասնավորապես նշված է հետեւյալը. «Վիգեն Ավետիսյանի՝ աշխատակիցների հանդեպ անհարգալից պահվածքը դրսեւորվում է նաեւ նրանով, որ տարածքային ստորաբաժանման ղեկավարները հարցերի պարզաբանման եւ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ չեն կարողանում հեռախոսային կապ հաստատել (չի պատասխանում) նրա հետ, որի արդյունքում ստիպված հարյուրավոր կիլոմետրեր անցնելով հասնում են Երևան՝ Վիգեն Ավետիսյանի ընդունարանում սպասելով ժամեր շարունակ, սակայն այդպես էլ ընդունելության չեն արժանանում:

Ավետիսյանը նշանակման առաջին իսկ օրվանից մի շարք աշխատակիցների, առանց օրինական հիմքերի եւ պատճառաբանությունների, պահանջել է ազատման դիմումներ գրել: Նրանք, ովքեր նախկինում ճանաչել են, չցանկանալով շարունակել համատեղ աշխատանքը, իրենց դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից, իսկ նրանց, ովքեր չեն ենթարկվել Վ. Ավետիսյանի անօրինական պահանջին, սպառնացել է եւ շարունակում է սպառնալ, որ հեռացնելու է:

Ավետիսյանի ոչ իրավաչափ եւ անարդար գործողությունները վերը շարադրվածով չեն սահմանափակվում, նրա կողմից ցուցաբերվում է խտրական մոտեցում տնտեսվարող սուբյեկտների մոտ վերահսկողական գործողությունների իրականացման առումով. ստորաբաժանումների կողմից ստուգում իրականացնելու համար ներկայացված ոչ բոլոր զեկուցագրերին է ընթացք տրվում, չեն ստուգվում այն սուբյեկտները, որոնց հետ նախկին գործունեության ընթացքում «կապ» է ունեցել»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon