«Ժողովուրդ». Տեր-Հովակիմյանը Կառլոս Ղազարյանի բարեկամն է

Մամուլ 26.01.2019   10:06   332

«Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 24-ի իր համարում տեղեկացրել էր, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի դեմ թավշյա հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը նոր ընթացք է ստացել, նրան մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու որոշում կայացվել:

Սակայն ՀՀ քննչական կոմիտեն շտապեց հերքել այդ լուրը, ասելով, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Բայց երեկ՝ հունվարի 25-ին նույն ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ Տեր-Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 և 190-րդ հոդվածներով, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրան կալանավորելու համար: Ասել է, թե մեր տեղեկությունները հաստատվեցին:

Մինչ այդ, ըստ մեր աղբյուրների, իրավապահ համակարգը տևական ժամանակ տարակուսանքների մեջ է եղել. Տեր-Հովակիմյանը բարեկամական կապերի մեջ է ԱԱԾ նախկին ղեկավար գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանի հետ և այդ պատճառով նրան կալանավորելու հարցում երկար էին մտածում:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon