«Ժողովուրդ»․ Թեժ քննարկում՝ իշխանության ներսում

Մամուլ 07.09.2019   10:02   236
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ հանդիպումներն օրենսդիրի և գործադիրի անդամների հետ շարունակվում են: Երեկ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում էր հավաքել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Եվ ինչպես հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկման հիմնական թեման եղել է Ամուլսարի հանքի շահագործումը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դա հանդիպման միակ թեման չի եղել, և մեզ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ բարձրաձայնվել է նաև Նիկոլ Փաշինյանի` «Սասնա ծռեր»-ի անդամների հետ հանդիպման հարցը, որը մտահոգել է պատգամավորներից մի քանիսին, սակայն Փաշինյանը հանգստացրել է նրանց՝ ասելով, որ 7 ամիս նրանք ցանկացել են հանդիպել, դրա համար հանդիպեցին։ Եվ արդեն այդ թեմայից հետո թեժ քննարկումը եղել է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Ամուլսարի հանքի շահագործմանը կրկին դեմ են արտահայտվել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Միքայել Զոլյանը և մի քանի այլ պատգամավորներ: Ըստ մեր տեղեկությունների` Ն. Փաշինյանը նշել է, որ ինքն էլ դեռ հստակ չի կարող ասել` հարցին ինչ լուծում է տրվելու, բայց բացատրել է, որ իրավական առումով որևէ բան չեն կարող անել: Փաշինյանը հավելել է, թե, ըստ փաստաղթղերի, հանքի շահագործումը եթե լինի, ապա լինելու է 2020 թվականի կեսերին: Ըստ մեր տեղեկությունների` դեռ 8 ամիս հանքը չի շահագործվելու, քանի որ այնտեղ պետք է նախ շինարարական գործընթացներ սկսվեն, այնուհետև ստեղծվեն այն պայմանները, որոնք թույլ կտան հանքի շահագործումը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon