«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի գործը կքննի նրա նշանակած կադրը

Մամուլ 21.02.2020   09:39   971

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը նախագահող դատավոր Վահե Միսակյանն առաջիկայում կարող է ինքնաբացարկ հայտնել:

Եվ ուշագրավն այն է, որ Վահե Միսակյանն իր դատավորի կարիերան սկսել է 2017 թվականի նոյմբերի 30-ին, իսկ, ահա, դատական համակարգում առաջին քայլերը անելու և ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր դառնալու հրամանագիրը ստորագրել է հենց Սերժ Սարգսյանը: Եվ չի բացառվում, որ այս հանգամանքով էլ պայմանավորված լինի դատավոր Միսակյանի ինքնաբացարկը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վահե Միսակյանը նշեց. «Առհասարակ, ինձ ո՛չ վախեցրել են, ո՛չ վախեցնում են, ո՛չ էլ ինչ-որ բանից վախենում եմ… : Ես որևէ կաշկանդվելու պատճառ ո՛չ ունեմ. ո՛չ էլ որևէ հանգամանք կա»:

Սակայն նկատենք, որ, առհասարակ, թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված է մի իրավիճակ, երբ քննիչները կամ դատավորները խուսափում են քննել այնպիսի գործեր, որոնք կապված են նախկին պաշտոնյաների հետ: Նման պրակտիկա եղավ նաև ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրալ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, երբ նրա գործը քննող դատավորները մեկը մյուսի հետևից ինքնաբացարկ էին հայտնում: Հիշեցնենք նաև, որ Սերժ Սարգսյանի կուսակիցները պատրաստվում են փետրվարի 25-ին դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնել»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon