«Ժողովուրդ»․ «Սանիթեք»-ը սնանկ է ճանաչվել

Մամուլ 26.11.2019   08:46   159
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը Սնանկության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, և պարտատերերի առաջին ժողովը կկայանա եկող տարվա մարտին:

Հիշեցնենք` հոկտեմբերի 11-ին Սնանկության դատարան է դիմել «Մոսէսքո» ՍՊԸ-ն` «Սանիթեք Ինթերնեյշնլին» սնանկ ճանաչելու պահանջով:

Ընկերությունը «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտք է 500 մլն դրամ, և դատարանը բավարարել է «Մոսէսքո»-ի դիմումը: «Սանիթեք»-ին սնանկ ճանաչելու պահանջով հոկտեմբերի 29-ին դատարան է դիմել նաև ավտոպահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «Նյու Թրաք» ընկերությունը, որի տնօրեն Լյուդվիգ Պարոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե «Սանիթեք»-ն իրենց էլ 27 մլն 245 հազար դրամ է պարտք:

«Կապի դուրս չեն գալիս արդեն: Փնտրում եմ, չեմ գտնում… Միակ հույսը պարտատերերի ժողովն է, որին հնարավոր է հանդիպենք ընկերության ղեկավարության հետ»,- ասել է Լ. Պարոնյանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է նաև, որ «Սանիթեքը» ավելի քան 60 ընկերության պարտապան է»,-գրում է թերթը:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon