«Ժողովուրդ». Սահմանադրության մեկնաբանություն՝ տնային տնտեսուհիների բամբասանքի մակարդակի

Մամուլ 05.07.2019   10:10   161
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ Սահմանադրության ընդունման օրն է. տոն, որ յուրաքանչյուր իրավատեր, իրավագիտակից քաղաքացու համար պետք է կարևոր լինի: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սակայն, քիչ են եղել դեպքեր, երբ հուլիսի 5-ի մասին խոսելիս ինչ-որ վերապահումներ չնշվեն:

Այսօր ևս, ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ջանքերով, կրկին արդիական է դարձել հարցը, որ Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է:

ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում խոսելով սահմանադրական ճգնաժամի գոյության մասին, ասաց, որ չկա նման բան. «Ճգնաժամը Սահմանադրության հայեցողական մեկնաբանությունների դաշտում է, ինչը, ցավոք, իջեցվել է տնային տնտեսուհիների բամբասանքի մակարդակի»:

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց. «Իրավագիտությունը` որպես գիտություն, իր հասկացությունները, կանոնները և օրենքներն ունի: Երբ ընդհուպ իրավաբանի մասնագիտություն ստացած մարդիկ հայտարարում են, որ գործադիր ու օրենսդիր իշխանությունների նախաձեռնությամբ դատարանների շենքերը շրջափակելը ժողովրդավարության դրսևորում է, կներեք, այդտեղ իրավունքի գերակայությունը և իրավագիտությունը կնքում են իրենց մահկանացուն»:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու հրաժարական տվեց ԲԴԽ նախագահի պաշտոնից, վեթինգի ենթարկվելու վախից արդյոք, Գ. Հարությունյանը պատասխանեց. «Իմ հրաժարականի պատճառները հստակ շարադրված են հրաժարականի տեքստում, իսկ վախենալու մասին խոսելը պարզապես ծիծաղելի է: Գտնում եմ, որ մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող ցանկացած մեկն ինձ պես կվարվեր»»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Սահմանադրություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon