«Ժողովուրդ». Սահմանադրական փոփոխություններ՝ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար

Մամուլ 19.07.2019   08:21   230
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ի սկզբանե իշխանություններն այլ հաշվարկներ են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի հւսնգուցալուծման մասով:

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մինչև Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանի դատական համակարգին վերաբերող հայտարարություն տարածելը իշխանությունները մտադրություն են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել այնպես, ինչպես Բարձրագույն դատական խորհրդի պարագայում, և հաշվարկն այն էր, որ Սահմանադրական դատարանի անդամները ԲԴԽ անդամների պես հերթով հրաժարական կտան, կգնան:

Սակայն, ինչպես ասում են, իշխանությունների ծրագիրը չհաջողվեց, և ՍԴ անդամներն ամենևին էլ հրաժարական տալու մտադրություն չունեն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քանի որ իշխանությունների՝ ՍԴ անդամների հրաժարականի ծրագիրը չստացվեց, վերջիններս որոշել են այլ ձևով հարցը լուծել և նախաձեռնել նաև սահմանադրական փոփոխություններ: Եվ նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համատեքստում հնարավոր է նաև սահմանադրական փոփոխությունների իրականացումը»:

Ընդ որում, նա ակնարկել էր, թե դա պետք է արվի ժողովրդի պահանջով: Եվ ահա, Սահմանադրությունն էլ դա թույլ է տալիս անել, ու անհրաժեշտ է 150 հազար քաղաքացու նախաձեռնություն: Բայց իրավապահ ոլորտում կարծիք կա, որ իրականում հնարավոր փոփոխություններն արվելու են ոչ թե ճգնաժամը հանգուցալուծելու, այլ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ».


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon