«Ժողովուրդ». Սահմանադրական դատարանում թեժ աշխատանք է սպասվում

Մամուլ 09.02.2021   08:37   50

«Առաջիկա ամիսներին թեժ աշխատանք է սպասվում նաեւ Սահմանադրական դատարանում: Բանն այն է, որ կան մի քանի հարցերի քննարկումներ և նիստեր, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում:

Նախ՝ փետրվարի 17-ին Սահմանադրական դատարանը բանավոր կերպով քննելու է ընդդիմադիր խմբակցությունների դիմումը, որով վերջիններս վիճարկում են տարվա հունիսին կատարված սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը։ Հենց դրանց արդյունքում ՍԴ նախագահի պաշտոնից ազատվեց Հրայր Թովմասյանը, իսկ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Ֆելիքս Թոխյանի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցվեցին, եւ նրանք ուղարկվեցին թոշակի։

Արդեն ապրիլի 13-ին Սահմանադրական դատարանը կքննի պատգամավորների 1/5-րդի դիմումը, որով նրանք որոշելու են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Ազգային ժողովում նման նախաձեռնությամբ հանդես էր եկել իշխող խմբակցությունը, եւ որոշումը ընդունված էր, սակայն դեռ հարցի սահմանադրականությունը պետք է վիճարկվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb