«Ժողովուրդ». Ռուսաստանը շարունակում է Հայաստանից մեծ թվով միգրանտներ ընդունել

Մամուլ 10.12.2019   08:45   184
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուսաստանը շարունակում է Հայաստանից մեծ թվով միգրանտներ ընդունել: ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է միգրացիայի վերաբերյալ ցուցանիշներ, որոնք մտահոգիչ են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017-2018 թթ. միգրացիոն գործընթացներում ներգրավված տնային տնտեսության անդամների 61տոկոսը՝ շուրջ 137 հազար 700 մարդ,անցած տարվա դրությամբ դեռեւս բացակայել են եւ գտնվել են ՀՀ այլ մարզում, Երեւանում, տվյալ մարզի այլ բնակավայրում կամ այլ երկրում: Ի դեպ, 38 տոկոսը՝ շուրջ 86 հազար 700 մարդ, վերադարձել են իրենց մեկնումներից, իսկ 1 տոկոսն առաջին անգամ են ժամանել տվյալ բնակավայր՝ շուրջ 2400 մարդ:

Պարզվում է, որ միգրացիոն գործընթացներում ներգրավված և անցած տարվա դրությամբ մեկնումներից վերադարձած տնային տնտեսությունների անդամներից 87 տոկոսի բացակայության տևողությունը կազմել է մինչև մեկ տարի, իսկ 13տոկոսինը` մեկ տարի եւ ավելի:

Բացի այս,ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2017-2018 թվականներին արտաքին եւ ներքին միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված տնային տնտեսությունների անդամների 10.9 տոկոսի տեղաշարժերի բնույթն անցած տարվա դրությամբ եղել է ներհանրապետական` Երեւանի, ՀՀ մարզերի միջեւ, 8.5 տոկոսինը` Արցախի հետ, իսկ մնացած 80.6 տոկոսինը եղել է միջպետական, որիմեծամասնության` 86.2 տոկոսիտեղաշարժերն իրականացվել են Ռուսաստանի հետ: Անցած տարվա դրությամբ վերադարձած ընտանիքի անդամների 6.2տոկոսը վերադարձել են ներհանրապետական տեղաշարժերից, 3.5 տոկոսը` Արցախից, 71.4 տոկոսը` Ռուսաստանից, 3.4 տոկոսը` ԱՊՀ այլ երկրներից, 8 տոկոսը` եվրոպական երկրներից: Այսինքն` ստացվում է, որ աշխատանքային միգրանտների 71.4 տոկոսը Ռուսաստանում է գտնվել եւ այնտեղից էվերադարձել:



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon