«Ժողովուրդ». ՊՆ չարաշահումների գործին խառնվել է անձամբ Սերժ Սարգսյանը

Մամուլ 29.01.2019   09:34   311

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը լռում է ՊՆ պաշտոնատար աձանց մասով հարուցված քրեական գործերով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ չարաշահումների մասով հարուցված քրեական գործից:

Մասնավորապես, ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017 թվականին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը և պահանջել է, որ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանն անձամբ ներկայանա Բաղրամյան 26:

Սերժ Սարգսյանի հետ խոսակցությունը ավարտելուց հետո Աշոտ Գրիգորյանին ասում են` գնա և զբաղվի իր աշխատանքով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց «Կոնկրետ այդ գործերի շրջանակներում քննչական գործողությունները կամ քննությունը շարունակվում է: Քննչական գորոծողություններ կան, որոնք իրականացնելու համար բավականաչափ ժանմանակահատված պետք է անցնի»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon