«Ժողովուրդ»․ ՊԵԿ-ը սկսել է ստուգել փաստաբանների գործունեությունը

Մամուլ 10.01.2020   09:22   561
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեն մտել է ՀՀ փաստաբանների գրասենյակներ և ստուգում է փաստաբանների գործունեությունը՝ փորձելով պարզել, թե վերջիններս ինչ աշխատանքներ են արել, ինչ գործեր են քննել, ում շահերն են պաշտպանել և այդ ծառայությունների դիմաց որքան գումար են ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից մանրամասներ պարզել՝ այս տեղեկության հետ կապված:

«Մեր երկրում փաստաբանական գործունեությունն ընդհանուր առմամբ համարվում է ձեռնարկատիրական գործունեություն: Փաստաբանական գործունեության արդյունքում, բնականաբար, ձևավորվում են հարկեր, որոնք պետք է հաշվարկվեն և վճարվեն պետությանը: Եթե Պետական եկամուտների կոմիտեն հարկային ընդհանուր վերահսկողական գործընթաց է իրականացնում, ապա դա նորմալ է: Նորմալ չի լինի, եթե արձանագրենք ուղղորդված վերահսկողություն կոնկրետ փաստաբանների նկատմամբ՝ կապված նրանց մասնագիտական գործունեության հետ»:

Նրա խոսքով՝ եթե փաստաբանը գումար է ստանում և հարկ չի վճարում, բնականաբար, հարկային մարմինը չի կարող անտեսել այդ փաստը: «Մենք 2018-2019 թվականների համար որևէ փաստաբանի կամ փաստաբանական կազմակերպության մոտ ստուգում անցկացնելու մասին ՊԵԿ-ից գրություն չենք ստացել: Եթե նման դեպքեր եղել են, ապա փաստաբանների պալատին այդ դեպքերը շատ են հետաքրքրում»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon