«Ժողովուրդ». Պատերազմից 7 ամիս անց Կաթողիկոսը կգնա Արցախ

Մամուլ 26.05.2021   08:36   119

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 3-6-ը լինելու է Արցախում: Նախատեսված է, որ նա Արցախում մի շարք հանդիպումներ է ունենալու, ինչպես նաեւ միասնական պատարագ՝ երկու հայկական հանրապետությունների խաղաղության, բարեկեցության աղոթքներով:

Նկատենք, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո սա կաթողիկոսի առաջին այցն է Արցախ: Առհասարակ, արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանից շատ հազվադեպ են իշխանության ներկայացուցիչներ մեկնել Արցախ, իսկ կաթողիկոսի այցն աննախադեպ է այս համատեքստում: Այս անգամ այցն իրականացվում է հոգեւոր դասի առաջնորդի մակարդակով:

Եվ այստեղ նկատենք, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արցախ անգամ չեն այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը»:

Ամբողջական, թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb