«Ժողովուրդ». Ուշագրավ զարգացումներ Գագիկ Ջհանգիրյանի շուրջ

Մամուլ 07.11.2019   08:15   125
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, որպեսզի վերականգնի իր երբեմնի կոչումներն ու պաշտոնը: Եւ հիմա, պարզվում է, որ դիմումը հետ է վերցրել:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց տարիներ առաջ Գ. Ջհանգիրյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը եւ արդարացրեց նրան:

Դատախազությունում խոսվում էր, որ հնարավոր է` Ջհանգիրյանը նախկին` դատախազի տեղակալի պաշտոնում վերականգնվի՝ չբացառելով, որ գլխավոր դատախազ էլ կնշանակվի, եթե մինչ այդ թոշակային տարիքը չլրանա:

Ինչո՞ւ եք Ձեր հայցը հետ վերցրել. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Գ. Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես հիմա երկրորդ բողոքը տանում եմ Քրեական պալատի որոշման հիման վրա, այ դրա համար եմ հետ վերցրել… Կա Ռոբերտ Քոչարյանի երկու ապօրինի հրամանագրերը անվավեր ճանաչելու մասին բողոք»: Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի 2008-ի հրամանագրերով Գ. Ջհանգիրյանը ազատվել էր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկվել դասային աստիճանից»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon