«Ժողովուրդ»․ Ոստիկանությունը արմատական փոփոխությունների շեմին է

Մամուլ 12.10.2019   09:09   158
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Ոստիկանությունը արմատական փոփոխությունների շեմին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ վարչապետ Փաշինյանը թիմից պահանջել է օր առաջ լուծել ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների հարցը: Նախատեսվում է մեկ ծառայության մեջ միավորել ՃՈ-ն ու ՊՊԾ-ն, միացնել նաև ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր բաժինն ու 6-րդ վարչությունը:

Ըստ մեր լուրերի` այս երկու բաժինները հաշտ չեն եղել, քանի որ երկուսն էլ, կատարելով գրեթե նույն գործառույթը, մշտապես բախման մեջ են եղել: Փոփոխությունների ցանկն այստեղ չի ավարտվում, փաթեթն ամբողջությամբ պատրաստ է, բայց փող` պահանջվող 50 մլն դոլարը չկա:

Իշխանություններն, ըստ մեր լուրերի, ֆինանսավորման համար դիմել են ԵՄ-ին, բայց դեռեւս անարդյունք: Ընդդիմադիրները տեղյա՞կ են, որ գործադիրն իր այս մշակած նախագիծը շուտով ԱԺ կուղարկի: «Լուսավոր Հայաստանից», օրինակ, Տարոն Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանել է, թե նախագծից տեղյակ չեն. «Պետք է սպասել` հասկանալու, թե ինչ նախագիծ է»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon