«Ժողովուրդ». Ո՞վ կնշանակվի Արդարադատության նախարարի տեղակալ

Մամուլ 05.09.2020   09:37   62

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սրբուհի Գալյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով, սեպտեմբերի 1-ին նշանակվել է գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում: Այսինքն՝ այս պահի դրությամբ թափուր է մնում արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում այդ պաշտոնին նշանակվելու է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը: Նկատենք, որ իրավապահ համակարգում նրան բնորոշում են որպես խելացի և բանիմաց դատավորի, թեև նա ընդամենը վերջերս է դատավոր նշանակվել:

Դատավորի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2019 թվականի փետրվարի 26-ի հրամանագրով է նշանակվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ մինչ այդ էլ՝ 2014 թվականից 2019 թվականը, աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմում, նախ, որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, ապա՝ իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb