«Ժողովուրդ». Նոր զարգացումներ Հոկտեմբերի 27-ի գործով

Մամուլ 01.04.2021   09:33   50

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2020 թվականի ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք, այդ թվում` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Անահիտ Բախշյանը և Արամ Սարգսյանը: Նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա՝ կատարվել են բազմաթիվ առգրավումներ:

Խոսքը դատաքննության հատորների, քրեական գործին կցված ձայնագրությունների և այլ նյութերի մասին է: Մեր տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում կատարված դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ, և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան:

Ներկայումս 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած արյունալի սպանդի ամբողջական հանգամանքները պարզելու, ինչպես նաև գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով դեռ կատարվում են համապատասխան դատավարական գործողություններ»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb