«Ժողովուրդ». Ներվում են տաքսիստները

Մամուլ 18.01.2019   09:25   381

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկա­ցավ որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատրաստվում է համաներել թվով 3 հազար 623 վարչա­կան ակտ: Այսինքն՝ առանց համապա­տասխան լիցենզիայի մարդատար-տաքսի ուղևորափոխադրումներ իրա­կանացնելու համար վարչական իրա­վախախտում կատարած անձինք կա­զատվեն տրանսպորտային տեսչության կողմից իրականացված վերահս­կողության արդյունքում վարչական ակտերով նախատեսված տուգանքներից, ինչպես նաև կազատվեն կատա­րողական գործողությունների կատար­ման ծախսերը վճարելու պարտակա­նությունից:

Մեզ հայտնի դարձավ որ 2016-2018 թվականներին կայացվել են թվով 5 հազար 78 վարչական ակտեր, որից վճարվել են 2 հազար 455-ը: Իսկ թվով 3 հազար 623 վարչական ակտե­րի մասով վարչական հասցեատերերի կողմից վճարումներ չեն կատարվել՝ պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր վիճակով:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon