«Ժողովուրդ». Նախկին իշխանությունները այլընտրանք չեն թողել

Մամուլ 30.01.2019   10:10   369

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտա­րարել է, թե Հայաստանը շահագրգռ­ված է իր տարածքով տարանցիկ գազա­տարի անցկացմանը, այդ թվում` նաև Ռուսաստանից:

Փաշինյանը նկատել է, որ Հայաստա­նում հիմա չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2»: «Իսկ մենք շահագրգռված ենք, որ մեր երկրում նույնպես կառուցեն որևէ տարանցիկ խողովակաշար, որը Ա կե­տից Բ կետ կփոխադրեր, օրինակ, գազ կամ նավթ: Ուստի, մենք նման նախագ­ծերով անչափ շահագրգռված ենք»,- ասել է վարչապետը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց, որ վարչապետի ասածը շատ ռեալ է, պար­զապես պետք է կարողանալ պայմանա­վորվել Ռուսաստանի հետ: Տնտեսագետը նկատեց՝ տարանցիկ լի­նելու հանգամանքը քննարկվում է միշտ: «Մենք այդ հնարավորությունը ունեցել ենք մինչև 2013 թվականը: Այդ հարցը բարձրացվել է 1999 թվականին Հայաստան-Իրան համաձայնագրի շրջանակնե­րում, որտեղ նաև խոսք կար այն մասին, որ պետք է գազատար կառուցվի: Այս գոր­ծի գլխին առաջին անգամ քար գցեց Ռոբերտ Քոչարյանը, երբ 1500 միլիմետրա­նոց գազամուղի փոխարեն 750 միլիմետ­րանոց գազամուղ կառուցվեց Հայաստան-Իրան, և դրա շարունակությունը արդեն եղավ 2013 թվականին՝ Սերժ Սարգսյանի ժամանակ և Կարեն Կարապետյանի, որն այդ ժամանակ գազպրոմում էր աշխա­տում: Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ կնքվեց այդ հայտնի համաձայնագիրը գազպրոմի հետ, երբ Հայաստանը իր բաժ­նեմասը տվեց Ռուսաստանին, և գազպրոմը դարձավ 100 տոկոսանոց սեփականա­տեր, որտեղ ամրագրված էր նաև, որ առանց իրենց համաձայնության Հայաս­տանը չի կարող տարանցիկ գազամուղներ կառուցել: Հիմա եթե նոր կառավարությու­նը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, անում է այդ հարցադրումը, ուրեմն ենթադրվում է, որ դա կարող է լինել Իրանից, բայց Ռու­սաստանի համաձայնությամբ: Այս ամենը շատ ռեալ է, ուղղակի պետք է կարողանալ պայմանավորվել Ռուսաստանի հետ: Որովհետև, նորից եմ կրկնում, 20 տարի­ների ընթացքում նախկին իշխանություն­ները մեզ զրկել են բոլոր այլընտրանքներից՝ և քաղաքական, և՛ տնտեսական: Հի­մա Նիկոլ Փաշինյանը փորձում է այլընտրանքներ փնտրել, որովհետև տեսնում ենք, որ միակողմանի կախվածություն է, և ոնց ուզեն, մեզ հետ կվարվեն` գազի գին էլ կբարձրացնեն, վաղը մյուս օր կասեն` Հայաստանը իրավունք չունի որոշումներ ըն­դունել էներգետիկայի բնագավառում: Հույս ունենք, որ այն, ինչի մասին խոսել է վարչապետը, իրականություն կդառնա»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon