«Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ զինվորի մահվան դեպքից

Մամուլ 03.12.2019   08:35   149
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բանակային 2-րդ սահմռկեցուցիչ մահվան դեպքը ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում է եղել: Երեկ 06:50-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 21-ամյա Արթուր Աջամյանը, իսկ 20-ամյա ծառայակից Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` զինվորները վիճել են, և միակ վարկածն այն է, որ Արթուրը կրակել է Դավիթի վրա ու կարծելով, թե նա մահացավ, հետո էլ իր վրա է կրակել ու ինքնասպան եղել: Իսկ Դավիթը ծանր վիրավորվել է, բայց չի մահացել:

Մինչ բանակի բարձրագույն սպայակազմին կհետաքրքրի, թե ինչու մեկը մյուսին հերթ չեն տալիս բանակային այս ողբերգությունները, «Ժողովուրդ» օրաթերթը նոր մանրամասներ է պարզել Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում նոյեմբերի 26-ին ծառից կախված զինվորի՝ նախնական վարկածով` ինքնասպանության գործից:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ պարանը, որով Վահան Մուշեղյանը կախվել է ծառից, զորամասին չի պատկանել, գնել են Երևանի Կոմիտաս փողոցում գտնվող շինանյութի խանութներից մեկից»,-գրում է թերթը:
Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon