«Ժողովուրդ». Մանրամասներ ՀՀԿ փակ հանդիպումից

Մամուլ 25.12.2019   08:39   901
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստը շատ բուռն է անցել: Ըստ մեր տեղեկությունների` հանդիպումը բավական մարդաշատ է եղել: Հիմնական խոսողը նիստի ժամանակ եղել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ են ունեցել նաեւ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փակ հանդիպման ժամանակ նրանք նշել են, որ իշխանությունների վստահությունը գնալով Հայաստանում թուլանում է, ու իրենք 2020 թվակյանին պետք է ավելի ակտիվ գործունեություն սկսեն:

Նիստի ժամանակ նաև անդրադարձել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու սցենարին, որպեսզի ձեւավորեն նոր թիմ` ավելի երիտասարդ կազմով:

ՀՀԿ-ականները նաեւ միմյանց Ամանորն են շնորհավորել եւ որոշել Հայաստանում նշել Ամանորը: Մենք տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը եւս Ամանորը կնշի Հայաստանում: Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի շրջանակներում խափանման միջոց է ընտրել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon