«Ժողովուրդ». «Լուսավոր Հայաստանը» պատրաստվում է հասնելու 3 նախարարների հեռացմանը

Մամուլ 08.11.2019   08:19   193
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Մինչ երեկ երիտասարդ ՀՅԴ-ականները ԿԳՄՍ նախարարության դիմաց անժամկետ նստացույցով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն էին պահանջում, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պատրաստվում է ԱԺ դեկտեմբերի սկզբին գումարվող քառօրյայում ներկայացնել այն նախարարների անունները, ովքեր վատ են աշխատում, որոնց ղեկավարելու ընթացքում համապատասխան ոլորտներում զարգացում չի եղել:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` ընդդիմադիրները պահանջելու են պորտֆելից հրաժարվել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին և էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ընդդիմադիր այս թեւում առաջիկայում պատրաստվում են կոնկրետ գործողություններ սկսել` հասնելու այդ նախարարների պաշտոնանկությանը:

Հիշեցնենք, որ դեռեւս նոյեմբերի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ այս նախարարների նկատմամբ անվստահություն կա նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon