«Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանին ճնշել են, որ մանդատը վայր դնի

Մամուլ 15.01.2020   09:06   413
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Կարեն Սարուխանյանը և Սոֆյա Հովսեփյանը զրույց են ունեցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Բայց նույնիսկ պարզաբանումներից հետո չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Սարուխանյանին ճնշել են, որպեսզի մանդատը վայր դնի: Ինչպես հայտնի է, Մարալիկի ծննդատան փակման մասով քննադատություններին ի պատասխան՝ ֆեյսբուքյան բանավեճի վերջում Սարուխանյանը Սոֆյա Հովսեփյանին խորհուրդ էր տվել. «Ամուսնացի՛ր, կանցնի»: Սա, համաձայնեք, հատկապես տղամարդու կողմից, էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, անթույլատրելի վիրավորանք:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Սարուխանյանից պարզել՝ ինչ ճնշումներ են եղել Լիլիթ Մակունցի հետ հանդիպման ժամանակ կամ դրանից հետո: «Իմ վրա որևէ ճնշում չի եղել և չի կարող լինել: Մանդատից հրաժարվելու, խմբակցությունը լքելու ու նման անիմաստ խոսակցություններ չեն եղել: Ես դեռ սպասում եմ տիկին Հովսեփյանի կողմից ներողության, քանի որ տիկինը, ինձ մեղադրելով, որևէ ապացույց չի ներկայացրել: Թիմակից գործընկերոջ հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելը բարոյական քայլ չեմ համարում»,- պատասխանեց նա՝ հիշեցնելով, որ ինքն արդեն ներողություն խնդրել է Սոֆյայից:
Սոֆյա Հովսեփյանն իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ պատրաստ է փաստերով ցանկացած տեղ ցանկացած քննարկման մասնակցել:

Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթը Սարուխանյանից տեղեկացավ, որ երեկ կազմակերպված «Իմ քայլի» խնջույքին Սոֆյա Հովսեփյանի հետ չի շփվել: Այսինքն՝ կողմերը միմյանց հետ բաժակ չեն բարձրացրել, որ «բարիշեն»»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon