«Ժողովուրդ»․ Կառավա­րության անդամների և պատգամավորների միջև փոխհարաբերություններն ավելի են լարվել

Մամուլ 04.09.2019   09:46   146
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություն­ների համաձայն՝ հայրենի կառավա­րության և խորհրդարանի անդամների միջև փոխհարաբերությունները վեր­ջին ժամանակահատվածում ավելի են լարվել՝ հասնելով իր գագաթնակետին:

Բանն այն է, որ կառավարության ան­դամները խանդով են վերաբերվում այն հանգամանքին, որ խորհրդարանական­ներն ավելի շուտ են մշակում նախագ­ծեր, քան իրենք: 

Ըստ մեր տեղեկություն­ների՝ կառավարության անդամներն ամեն ինչ անում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ապացուցելու հա­մար, որ իրենք լավ են աշխատում, ան­գամ այն գնով, որ հորդորում են նույ­նաբովանդակ նախագծերը օրակար­գից հանել, քանի որ իրենք նման նա­խագիծ են խորհրդարան բերում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ նման մի իրավիճակ է ստեղծվել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է մի նախագիծ մշակել, որ կքրեականացնի բռնության կոչերը: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նախագիծ է մշակել, ներ­կայացրել կառավարություն, որից ինչ-որ ժամանակ հետո հանկարծ Արդարադա­տության նախարարությունից տեղեկաց­նում են, որ իրենք են նման նախագիծ բե­րում խորհրդարան: Ու, ըստ մեր տեղե­կությունների, ԱԺ «Իմ քայլը» խմբակ­ցության պատգամավոր Արմեն Խա­չատրյանի կողմից Քրեական օրենսգր­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը չեզո­քացնում են ու առաջնահերթ համարում նախարարության կողմից ներկայացվե­լիք նախագիծը:

Դրա վկայությունն է այն, որ երեկ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստին արդեն ներկայացված նախագի­ծը որոշվել էր օրակարգից հանել: Ու, ըստ հանձնաժողովին ներկայացված նախագծի, պատգամավորն առաջար­կում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 226.1 հոդվածով, ինչի արդյունքում կքրեականացվեն բռնություն գործադ­րելու հրապարակային կոչերը:

Մեր տե­ղեկությունների համաձայն՝ գրեթե ամեն օր լարվում են իշխանությունների ներսում փոխհարաբերությունները, քանի որ հանդուրժողականությունը ներսում հավասարվել է զրոյի: Ամեն մեկը փոր­ձում է իր դերակատարումը բարձրացնել Նիկոլ Փաշինյանի մոտ, ինչի պատճա­ռով էլ գործ անելու փոխարեն իշխանու­թյան ներկայացուցիչները լծվել են իրենց ցուցադրելու գործին: Իմքայլականները մեզ հետ մասնավոր զրույցներում չեն բացառում, որ առաջի­կայում այդ լարվածությունը հասնի իր գագաթնակետին, ու որոշ պատգամա­վորներ արդեն պարզ ու բացահայտ խո­սեն առկա խնդիրների մասին»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon