«Ժողովուրդ». «Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյանն արտագաղթել է Կանադա

Մամուլ 23.01.2019   09:25   292

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակություն հաստատելու նպատակով:

Հատկանշական է, որ նա ժամանակին բավական ոգևորված էր թավշյա հեղափոխությամբ, բազմիցս խոսում էր այն մասին, որ «Ժառանգություն»-ը իր ակտիվ մասնակցությունն է ունենալու այս գործընթացներում: Սակայն ԸՕ փոփոխությունների նախագծի չընդունվելուց հետո «Ժառանգությունը» որոշեց չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Մեր տեղեկություններով` Արմեն Մարտիրոսյանը մինչ ընտրությունները առաջարկ է ստացել «Մենք» դաշինքից իրենց ցուցակում ընդգրված լինելու համար, սակայն մերժել է:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարտիրոսյանից ճշտել, թե ինչու է մեկնել Հայաստանից, սակայն այդպես էլ հստակ պատասխան չստացանք: «Այս պահին չեմ ուզում մեկնաբանել»,- համացանցով զրուցելիս ասաց նա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         Արմեն Մարտիրոսյան, «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon