«Ժողովուրդ»․ Ինչով է բացատրվում գողությունների համատարած շատացումը

Մամուլ 24.12.2019   09:34   982
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Իրավապահ համակարգում մեծ աղմուկ է բարձրացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինների քննիչներն ահազանգում են` հայտնելով, որ դատարանները փաստացի մեղմ պատիժ են կիրառում բազմաթիվ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ: Խոսքը հատկապես վերաբերում է գողությունների համար դատապարտվածներին:

Օրինակ` իրավապահ համակարգում դժգոհում են, որ գողության համար մի քանի անգամ դատապարտված անձին հաճախ դատապարտում են տուգանքով կամ գրավ կիրառելով` ազատ են արձակում: Եվ հետևանքն այն է լինում, որ նույն հանցագործը մեկ այլ բնակարանից կրկին գողություն է անում:

Իրավապահ համակարգը հենց այդ հանգամանքով է նաև բացատրում գողությունների համատարած շատացումը վերջին շրջանում: Ու նրանք սկսել են չխնայել նաև պաշտոնյաներին. դեկտեմբերի 21-ին թալանվել է ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետ Աննա Բադալյանի առանձնատունը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon