«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն համախմբվում ԵԿՄ-ի շուրջ

Մամուլ 23.01.2019   09:55   357

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հայտարարել է «Սպանե­րի համահայկական միություն» ստեղ­ծելու մասին ու կոչ արել հայ սպանե­րին անդամագրվել: Ըստ Շիրխանյանի՝ իրավիճակը պահանջում է համախմ­բում, ու մարդիկ, որոնք պատերազմ են անցել, երդվել են ազգին ծառայել, պետք է համախմբվեն:

Շիրխանյանը նաև հայտարարել է, թե մեկ ամիս անց համագումար են անելու ու հաստատեն ծրագիրը. «Այն, որ ազգի հա­մախմբումն օրվա հրամայական է, դրանում կասկած չկա, այն, որ ռազմաքաղաքական իրավիճակը և այստեղ և տարածաշրջա­նում գնալով լարվում է, մենք ականատես ենք»,- պնդել է նա՝ հավելելով որ իրենց առաջ դրված նպատակներն իրագործելու համար համագործակցելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ՝ և կառավարու­թյան, և ՊՆ-ի հետ: Արդյոք այս միավորումն իր բնույթով նմանվելո՞ւ է ԵԿՄ-ին, ու ինչ­պես են ԵԿՄ-ում վերաբերվում դրան:

«Ժո­ղովուրդ» օրաթերթը սրա մասին խոսեց ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանի հետ:

- Պարոն Կետիկյան, ինչ կասեք այս կա­ռույցի մասին: Այն այլընարա՞նք է ԵԿՄ-ին:

- Ես շատ հարգում եմ Շիրխանյանին: Հուսով իմ, որ լավ նպատակով է ստեղծ­վում: Մինչև այս կառույցը տասնյակ նման կառույցներ են ստեղծվել, գործում են: Ինչքանով է այլընտրանք, չեմ կարող ասել: Բայց լավ կլիներ, որ բոլոր այդ տղերքը համախմբված լինեին ԵԿՄ-ի շուրջ: Բայց դա չի խանգարում, որ ԵԿՄ-ն համագործակցի նման կառույցների հետ. մանավանդ որ պարոն Շիրխանյանը եղել է ԵԿՄ շատ ակտիվ անդամ, քիչ բան չի արել ԵԿՄ-ի համար: Նման կառույցներ կարող են առանձին գործել, օգուտ տալ մեր հայրենիքին, բայց համախմբվածությունը ավելի լավ արդյունքի կբերեր:

- Ուրեմն ո՞րն էր խնդիրը, որ ԵԿՄ-ի շուրջ չմիավորվեցին:

- Այդ հարցը պետք է ուղղել այդ կառույց­ները ստեղծողներին: ԵԿՄ-ն շարունա­կում է մնալ համար մեկ կառույցը և պատ­մական առումով առաջինը ստեղծված կա­ռույցը: Բոլոր դեպքերում, մեր կազմակեր­պությունում ավելի շատ մարդ է գրանց­ված, քան այդ բոլոր կառույցներում միա­սին վերցրած:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         ԵԿՄ, Վահան Շիրխանյան, «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon