«Ժողովուրդ»․ Ինչ են քննարկել Հրայր Թովմասյանն ու Հովհաննես Սահակյանը

Մամուլ 31.10.2019   08:33   324
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երևանի սրճարաններից մեկում երեկ հանդիպել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցություն նախկին անդամ Հովհաննես Սահակյանը և սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, որը Թովմասյանի ընկերն է:

«Ժողովուրդ» օրաթերթը, օգտվելով առիթից, փորձեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մի քանի հարց ուղղել, բայց նա խնդրել է թույլ տալ «վայելել իր կրուասանը»: Մեր թղթակիցը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություններ է ստացել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանից:

Նա ասել է, թե հատկապես վերջին շրջանում Թովմասյանի հետ կապը պահել է ընկերական հարթությունում` նրանից ու դուստրերից տեղյակ լինելու նպատակով: Իրավական գնահատականներ իրավաբան Սահակյանը չի տվել՝ քրգործին չմիջամտելու նկատառումով:

Բայց ասել է. «Եթե այսօրվա որևէ պաշտոնյա չի գոհացնում օրվա իշխանություններին, ապա ամեն գնով, ամեն կերպ, նույնիսկ ժողովրդավարության, իրավական պետության հիմնասյունները ոտնատակ տալով փորձում են հասնել իրենց նպատակին, տպավորություն է, որ ՀՀ-ն ինչ-որ կղզյակ է ու միջազգային որևէ կարգ ու կանոնի, որևէ նորմի չի ենթարկվում»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon